Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Բատկան գրավում է Վատիկանը

Բատկան գրավում է Վատիկանը
21.05.2016 | 20:48

Վատիկանում կայացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հանդիպումը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Ֆրանցիսկոս պապը ողջունել է Ալեքսանդր Լուկաշենկոյին պապական գրադարանի մուտքի մոտ, այնուհետև ողջույնների փոխանակումից հետո նրանք մտել են գրադարան, որտեղ սկսվել է նրանց առանձնազրույցը: Ալեքսանդր Լուկաշենկոն պապին հրավիրել է Բելառուս. «Եկեք մեզ մոտ։ Դուք կստանաք այնքան ուժ ու առողջություն, որքան չեք ստանա աշխարհի և ոչ մի կետում»։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Բելառուսի նախագահի որդին՝ Նիկոլայը: Լուկաշենկոն առաջարկել է Մինսկում հանդիպում կազմակերպել՝ Ֆրանցիսկոս պապի և Համայն Ռուսիո պատրիարքի միջև:

Դիտվել է՝ 1067

Մեկնաբանություններ